Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչո՞վ են օգտակար լոբին եւ ոլոռը. news.am

Ինչո՞վ են օգտակար լոբին եւ ոլոռը. news.am

Լոբազգիներն ու ոլոռն արագ են հագեցնում եւ ավելի երկար են պահպանում այդ զգացողությունը, քան մսամթերքը, այդ պատճառով այս մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից: Նման եզրահանգման են եկել University of Copenhagen-ի գիտնականները:

Հետազոտության շրջանակում տղամարդկանց խումբը սնվել է կա՛մ բուսական սննդակարգով՝ մեծ քանակությամբ լոբազգիների եւ ոլոռի պարունակությամբ, կա՛մ մսամթերք ներառող սննդակարգով: Պարզվել է, որ լոբազգիներով սնված տղամարդիկ հաջորդ անգամ սնվելիս 12%-ով ավելի քիչ կալորիա պարունակող սնունդ են օգտագործել: Սա անակնկալ էր նաեւ հետազոտողների համար, քանի որ լայնորեն տարածված է կարծիքը, թե սպիտակուցները մանրաթելերից ավելի լավ են հագեցնում, ինչի պատճառով առավել տարածված են սպիտակուցային սննդակարգերը:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ մարդը կարող է մեծ քանակությամբ մանրաթելեր պարունակող սնունդ օգտագործել եւ ավելի արագ հագենալ ու երկար պահպանել այդ զգացողությունը: Սա քաղցի զգացողությունը ճնշելու հարցում մսամթերքի եւ լոբազգիների արդյունավետության ուսումնասիրությանն ուղղված առաջին հետազոտությունն է: Այն ցույց է տվել, որ լոբազգիները կարող են, իսկապես, օգնել նիհարել:

Հետազոտության հեղինակները նաեւ ընդգծել են, որ բանջարեղենային սննդակարգը զգալիորեն քիչ է ծանրաբեռնում օրգանիզմը բարեխառն կլիմայական գոտու պայմաններում, քան` մսամթերքը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Medvoice.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ